Քաղաքականություն

Պատգամավորների երդման տեքստը կփոփոխվի․ ԱԺ նախագահ

1 րոպեի ընթերցում

Պատգամավորների երդման տեքստը կփոփոխվի․ ԱԺ նախագահ

Ազգային ժողովի օրակարգ կբերվի օրենսդրական նախաձեռնություն, որով նախատեսվում է փոփոխություն կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում և փոխել պատգամավորների երդման տեքստը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեսանյութում հայտնել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ պատգամավորների երդման նոր տեքստը կլինի ավելի համահունչ այսօրվա իրականությանը, Հայաստանի պետականությանը և գործող օրենսդրությանը։

«Պատգամավորների երդման տեքստը կփոփոխվի։ Այն կդառնա շատ ավելի համահունչ այսօրվա իրականությանը, այսօրվա իրական պետությանը և մեր օրենսդրությանը»,-նշել է Սիմոնյանը։

ԱԺ նախագահը հավելել է, որ երդման նոր տեքստում անդրադարձ կլինի նաև հայ ժողովրդի համար կարևոր արժեքներին։

«Մեր հայ ժողովրդին բնորոշ և հայ ժողովրդի համար կարևոր բաների մասին կլինի տեքստը, որը ես քիչ անց կտեղադրեմ, նաև կարող եք ծանոթանալ այդ տեքստի հետ»,-ասել է նա։

Կարդացեք հոդվածը` EspañolTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում