Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին

2 րոպեի ընթերցում

Կատարի վարչապետ, արտաքին գործերի նախարար Մուհամմադ բին Աբդ ալ-Ռահման ալ-Թանին ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը՝ հույս հայտնելով, որ առաջիկա բանակցությունների ընթացքում երկու կողմերն էլ կառուցողական մոտեցում կցուցաբերեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա նշել է X-ի գրառման մեջ։

«Մենք ողջունում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև փոխըմբռնման հուշագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը: Մեր շնորհակալությունն ենք հայտնում Պակիստանի Իսլամական Հանրապետության մեր եղբայրներին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային բոլոր կողմերին, որոնք նպաստել են այս փոխըմբռնման հասնելու համար նպաստավոր պայմանների ստեղծմանը»,- նշվել է գրառման մեջ:  

Կատարի վարչապետը հույս է հայտնել, որ բոլոր կողմերը դրական և կառուցողական ոգով կմասնակցեն առաջիկա բանակցություններին, ինչը կնպաստի առաջընթացի ամրապնդմանը և դրա վրա հիմնված զարգացմանը։

«Մենք վերահաստատում ենք, որ Կատարի Պետությունը կշարունակի մնալ այս ջանքերի և բոլոր այն ջանքերի անսասան կողմնակիցը, որոնք ուղղված են երկխոսության և խաղաղ միջոցներով տարածաշրջանային և միջազգային մակարդակներում անվտանգության և կայունության ամրապնդմանը»,- նշել է վարչապետը։

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ կատարցի միջնորդները 17 ժամ բանակցություններ են վարել Թեհրանում ՝ համաձայնագրի վերջնական տարբերակին հասնելու համար, որից հետո միայն հեռացել են Թեհրանից։ Այս շաբաթ Դոհայում կկայանան ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների հետ առանձին նախապատրաստական ​​հանդիպումներ՝ նախքան Շվեյցարիայում հունիսի 19-ին փաստաթղթի ստորագրումը:

Հայերեն Русский

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը