Համաշխարհային բանկը նվազեցրել է Վրաստանի 2026 թվականի տնտեսական աճի կանխատեսումը

2 րոպեի ընթերցում

Համաշխարհային բանկը Վրաստանի 2026 թվականի տնտեսական աճի կանխատեսումը 0.5 տոկոսային կետով իջեցրել է՝ հասցնելով մինչև 5%-ի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը՝ վկայակոչելով Համաշխարհային բանկի հունիսյան «Գլոբալ տնտեսական հեռանկարներ 2026» անունը կրող զեկույցը։

Նշվում է, որ նախկինում Համաշխարհային բանկը Վրաստանի ՀՆԱ-ի աճը 2026 թվականին կանխատեսել էր 5.5%, իսկ նոր զեկույցի համաձայն՝ 2026 թվականի համաշխարհային տնտեսական աճի ընդհանուր կանխատեսումը նույնպես իջեցվել է հունվարին կանխատեսված 2.7%-ից մինչև 2.5%։  

Համաշխարհային բանկը գնահատել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը կնվազեցնի համաշխարհային տնտեսական աճը 0.2 տոկոսային կետով։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ մայիսին Վրաստանի Ազգային բանկը բարձրացրել է իր տնտեսական աճի կանխատեսումը 5%-ից մինչև 6.5%, իսկ հունիսին Վրաստանի կառավարությունը նույնպես վերանայել է իր աճի կանխատեսումը՝ 5%-ից մինչև 6.3%։

Վրաստանի Ազգային վիճակագրության ծառայության (Սակստատ) տվյալներով՝ 2026 թվականի ապրիլին իրական ՀՆԱ-ի աճը կազմել է 6.2%, իսկ 2026 թվականի հունվար-ապրիլ ամիսներին իրական տնտեսական աճի միջին տեմպը՝ 8.3%։

Վրաստանի տնտեսական աճը 2021 թվականին կազմել է 10.6%, 2022 թվականին՝ 11%, 2023 թվականին՝ 7.8%, 2024 թվականին՝ 9.7%, իսկ 2025 թվականին՝ 7.5%։

Հայերեն

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը

ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը

Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան

Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար