Իրան

ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

Հունիսի 12-ին ԱՄՆ զինված ուժերը ոչնչացրել են իրանական երկու անօդաչու թռչող սարք, որոնք փորձում էին Հորմուզի նեղուցում գրոհել առևտրային նավերի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյայի։

«Կարծես, Իրանը փորձում էր հարված հասցնել Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերին։ Ամերիկյան ուժերը խոցել են երկու իրանական անօդաչու թռչող սարք», - ասել է հեռուստաալիքի աղբյուրը։

Նա հավելել է, որ նեղուցով նավարկությունը շարունակվում է՝ չնայած գրոհների փորձերին։

Ինչպես նշում է հեռուստաալիքը, միջադեպը տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ համաձայնագիրը կարող է ստորագրվել մի քանի օրվա ընթացքում։

Թրամփը նաև չեղարկել է Իրանի դեմ ավելի վաղ պլանավորված հարվածները և հայտարարել, որ պատերազմն ավարտվել է։

Իրանական պետական IRIB հեռուստառադիոընկերությունն էլ հաղորդում է, որ Բանդար Աբբաս ծովափնյա քաղաքի շրջանում երկու պայթյուն է լսվել։ Բացի այդ, IRIB-ը հաղորդում է Հորմոզգանի նահանգի Սիրիկ քաղաքից ոչ հեռու մի շարք պայթյունների մասին։ Ըստ լրատվամիջոցի՝ պայթյունների աղբյուրները և վայրերը դեռ չեն որոշվել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում