1 րոպեի ընթերցում
Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ի պաշտպան Հակոբ Հակոբյանը փոխել է ակումբային գրանցումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես հայտնում է «Ալաշկերտ»-ի մամուլի ծառայությունը, 29-ամյա ֆուտբոլիստը միացել է «Ալաշկերտ»-ին:
Նա ավարտված մրցաշրջանում հանդես էր գալիս «Արարատ-Արմենիա»-ում։
Հակոբյանը խաղացել է Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում, իսկ ազգային հավաքականում անցկացրել է 4 հանդիպում։