Ռուսաստան

Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային

Կանադայի իշխանությունները կշարունակեն ռազմական օգնություն ցույց տալ Ուկրաինային, չնայած Ռուսաստանի Դաշնության նախազգուշացումներին և Կիևի համար անօդաչու թռչող սարքերի արտադրության հասցեների հրապարակման հեռանկարին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին լրագրողներին հայտարարել է Կանադայի պաշտպանության նախարար Դևիդ Մակգինթին։

Նա Կիևի վարչակարգի հետ համագործակցությունը որակել է որպես «աջակցություն կարիքավոր երկրին» և հայտարարել, որ Կանադան «այսուհետև էլ աջակցություն ցույց կտա ուկրաինացի գործընկերներին»։

Հունիսի 10-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը կհրապարակի Կիևի վարչակարգի համար Կանադայում անօդաչու թռչող սարքերի արտադրությունների հասցեները և իրեն իրավունք է վերապահում համապատասխան պատասխան տալ Օտտավայի գործողություններին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում