Քաղաքականություն

Հայաստանը Թուրքիայի տարածքով մարդասիրական օգնություն կուղարկի Լիբանան

1 րոպեի ընթերցում

Հայաստանը Թուրքիայի տարածքով մարդասիրական օգնություն կուղարկի Լիբանան

Հայաստանի և Թուրքիայի միջև գտնվող «Մարգարա» անցակետը կբացվի՝ հունիսի 12-ից մինչև  22-ը, որպեսզի Հայաստանի կողմից Լիբանան ուղարկվող մարդասիրական օգնության բեռները տեղափոխվեն Թուրքիայի տարածքով։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կառավարության համապատասխան որոշումն ընդունվել է հունիսի 11-ի նիստում։  

Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկել նաև Հայաստանի կողմից Լիբանանին հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցը:

Ըստ այդմ՝  հնարավորություն կստեղծվի մարդասիրական օգնությունն արագ և նվազ ծախսերով հասցնել Լիբանան։

Հիշեցնենք, որ «Մարգարա» անցակետը չի գործում Հայաստան-Թուրքիա փակ լինելու պատճառով, որը միակողմանիորեն փակել է Թուրքիան 1993 թվականին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում