Իմ հույսը եղել է և շարունակում է մնալ ՀՀ քաղաքացին և նրա հետ երկխոսությունը. վարչապետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ընդդիմության պնդումներին, թե նախընտրական գործընթացում վարչական ռեսուրսի չարաշահումներ են եղել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողը վարչապետից հետաքրքրվեց՝ արդյոք ուսումնասիրություն կա թե տեղերում «ինքնագործունեություն» կամ ինչ դեպքեր են եղել՝ հաշվի առնելով, որ Փաշինյանն ու իր թիմի պաշտոնյաները հայտարարել են, թե վարչական ռեսուրս օգտագործելու հանձնարարական չի եղել։

Փաշինյանը նշեց, որ նման հարցերը իրավապահ և համապատասխան մարմինների քննության տիրույթում են։

«Այն, ինչ ասում եք, իրավապահ մարմինների և համապատասխան մարմինների քննության հարց է։ Մենք էլ, իհարկե, ականջալուր կլինենք և կտեսնենք, թե ինչի մասին է խոսքը»,-ասաց վարչապետը։

Միևնույն ժամանակ Փաշինյանը շեշտեց, որ նախընտրական քարոզարշավի  ընթացքում ինքն այցելել է շատ համայնքներ, ելույթներ ունեցել և քաղաքացիների հետ անմիջական շփում ունեցել։

«Ես չեմ կարծում, որ Հայաստանում եղել է երբևէ որևէ նախընտրական գործընթաց կամ քաղաքական գործընթաց, որտեղ Հանրապետության գործող ղեկավարը կամ ընդհանրապես որևէ քաղաքական գործիչ ավելի շատ տեղ է այցելել, ավելի շատ ելույթ է ունեցել կամ ավելի շատ մարդկանց հետ է շփվել»,-նշեց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ եթե որևէ մեկը հույսը դներ վարչական ռեսուրսի վրա, այդքան էներգիա և ժամանակ չէր ծախսի քաղաքացիների հետ հանդիպումների վրա։

«Եթե վարչական ռեսուրսի վրա հույս կամ հաշվարկ դրած լիներ որևէ մեկը, ի՞նչ իմաստ ուներ այդքան էներգիա ծախսել, այդքան գնալ։ Իմ հույսը եղել է և շարունակում է մնալ ՀՀ քաղաքացին և նրա հետ երկխոսությունը։ Ես ուրիշ գործիք քաղաքականության մեջ ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ»,-նշեց նա։

Հայերեն Español

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին նահանջել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի ևս մեկ թեկնածուի նկատմամբ կայացվել է կալանքի որոշում, հայտարարվել է հետախուզում

ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոստա

Թուրքիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ

Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանները հանդիպել են ՌԴ փոխարտգործնախարարի հետ

Քաջարան քաղաքում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է

Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային

«Նոա»-ն հավաք կանցկացնի Սլովենիայի Բրդո պրի Կրանյու և Մարիբոր քաղաքներում