Աշխարհ

Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին

1 րոպեի ընթերցում

Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա վիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 635-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հունիցի 10-ին հայտնել են երկրի իշխանությունները։

Կոնգոյի իշխանությունների տվյալներով՝ վիրուսից մահացել է 127 մարդ։

ԿԴՀ-ում և Ուգանդայում էբոլայի բռնկման ֆոնին ԱՄՆ Պետդեպարտամենտը հունիսի 10-ին հայտարարել է, որ հարևան երկրներում՝ Բուրունդիում, Քենիայում, Ռուանդայում և Հարավային Սուդանում, վիրուսի դեմ պատրաստվածությանը աջակցելու համար կհատկացնի 20 միլիոն դոլար։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վերջին տվյալների համաձայն՝ Ուգանդայում հաստատվել է էբոլայի 19 դեպք և երկու մահ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում