Մերձավոր Արևելք

Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը

2 րոպեի ընթերցում

Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը

Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման ռազմական առաքելությանը՝ տրամադրելով E-7A Wedgetail հեռավոր ռադիոլոկացիոն հայտնաբերման և կառավարման ինքնաթիռ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է Ավստրալիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների բանակցությունների արդյունքներով համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակել է Ավստրալիայի պաշտպանության նախարարությունը:

Փաստաթղթի համաձայն՝ Ավստրալիայի ռազմաօդային ուժերի   E-7A Wedgetail ինքնաթիռը գործի կդրվի բազմազգ ռազմական առաքելության շրջանակում՝ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ղեկավարության ներքո: Հայտարարության մեջ ընդգծվում է, որ գործողությունը կկրի բացառապես պաշտպանական բնույթ և կկենտրոնանա Հորմուզի նեղուցով նավարկության ազատության ապահովման վրա:

Մեծ Բրիտանիան, իր հերթին, նախատեսում է առաքելության մասնակցության համար տրամադրել Typhoon կործանիչներ, HMS Dragon էսկադրային ականակիրը, անօդաչու սարքեր՝ պոտենցիալ սպառնալիքների հայտնաբերման, ինչպես նաև սարքավորումներ ծովային ականների որոնման համար: Նախարարները նաև վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ համակարգելու դիվանագիտական, տնտեսական և ռազմական ջանքերը՝ Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունն ապահովելու համար:

Համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Մերձավոր Արևելքի հակամարտությունը և նեղուցի փակումը բացասական ազդեցություն են գործում համաշխարհային տնտեսության, էներգապաշարների մատակարարումների և էներգետիկ անվտանգության վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում