Միացյալ Նահանգներ

Թրամփը Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել 350 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնին

2 րոպեի ընթերցում

Թրամփը Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել 350 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնին

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Հանրապետական ​​կոնգրեսականներին կոչ է արել հավանություն տալ Պատերազմի նախարարությանը լրացուցիչ ֆինանսավորում հատկացնող նախագծին։

«Սույնով ես կոչ եմ անում Կոնգրեսի հանրապետականներին՝ անհապաղ ներկայացնել և ընդունել մշակվող 350 միլիարդ դոլարի Recon 3.0 օրինագիծը․․․ Ոչ մի խաղ, ոչ մի հետաձգում, հնարավորինս շուտ արեք դա», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրել է Թրամփը Truth Social-ում։

Նրա խոսքով, փաստաթղթում Պենտագոնի խնդրանքով նաև կներառվի այսպես կոչված «Ամերիկան փրկելու մասին ակտը» (The save America act)։

ԱՄՆ-ի նախագահի կարծիքով՝ Recon 3.0-ի ընդունումն անհրաժեշտ է, որպեսզի ռազմական բյուջեն միագումար հասնի 1,5 տրիլիոն դոլարի։

«Մենք կպաշտպանենք հայրենիքը «Ոսկե գմբեթի» օգնությամբ, կստեղծենք անպարտելի «Ոսկե նավատորմ», երկնքում կգերիշխենք F-47 և B-21 ինքնաթիռներով, զգալիորեն կհամալրենք մեր զինապահեստները և կհասնենք ԱՄՆ-ի տիեզերական ուժերի ու անօդաչու թռչող սարքերի լիակատար գերազանցության», - հավելել է նախագահը։

Թրամփի գրառումը վերահրապարակել է ԱՄՆ-ի պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը և ավելացրել․ «Շնորհակալություն, պարոն նախագահ։ Պատերազմի նախարարությունը կանի դա»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում