Իրան

ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում ամերիկյան կործանիչներ թիրախավորելու մասին

1 րոպեի ընթերցում

ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում ամերիկյան կործանիչներ թիրախավորելու մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հունիսի 11-ին հայտարարել է, որ օգտագործել է 12 բալիստիկ հրթիռ՝ թիրախավորելով ԱՄՆ զինված ուժերի F-35, F-15 և F-16 կործանիչները, ինչպես նաև հարվածել է Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Al Jazeera-ն։

Հորդանանում ԱՄՆ դեսպանությունը իր քաղաքացիներին նախազգուշացրել է անհապաղ գնալ ապաստարաններ։

«Հաղորդագրությունները ցույց են տալիս, որ հրթիռներ կամ անօդաչու թռչող սարքեր կան Հորդանանի օդային տարածքում», - նշել է դեսպանությունը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) ավելի վաղ հայտարարել էր, որ երկու ալիքով պատասխան հարված է հասցրել ԱՄՆ տարածաշրջանային օբյեկտներին, որոնք գտնվում են Քուվեյթում, Բահրեյնում և տարածաշրջանի այլ երկրներում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում