Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցի շրջանակում Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոշիմիցու Մոտեգիի հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:

Նախարարները բարձր են գնահատել 1992 թվականին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկկողմ կապերի զարգացումը և ընդգծել քաղաքական երկխոսության ակտիվ շարունակականության կարևորությունը։

Կողմերը նշել են, որ այցը նոր հնարավորություններ է ստեղծում դիվանագիտական և տնտեսական համագործակցության հետագա ամրապնդման համար։

Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կողմից զարգացմանն ուղղված աջակցության համար, իսկ ճապոնական կողմն ընդգծել է Ադրբեջանի կայունության և բարգավաճման կարևորությունը Կովկասում խաղաղության ապահովման տեսանկյունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության, ներդրումների, էներգետիկ անվտանգության, տրանսպորտային կապերի և կանաչ էներգետիկայի ոլորտներում փոխգործակցության հարցեր։

Կողմերը կարևորել են նաև Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու զարգացումը և համագործակցությունը նավթագազային ոլորտում, մասնավորապես՝ «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» հանքավայրերի և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շրջանակում։

Ճապոնական կողմը ողջունել է Ադրբեջանի որոշումը՝ Ճապոնիայի քաղաքացիների համար մեկ տարվա ժամկետով միակողմանի առանց վիզայի ռեժիմ սահմանելու վերաբերյալ։ Կողմերը վերահաստատել են երկու երկրների քաղաքացիների փոխադարձ այցելությունների դյուրացման ուղղությամբ աշխատանքները շարունակելու պատրաստակամությունը։

Նախարարները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ, ինչպես նաև վերահաստատել միջազգային կազմակերպություններում համագործակցությունն ու փոխադարձ աջակցությունը։

Հայերեն English

Կատարը, Եգիպտոսը և Թուրքիան Իսրայելին մեղադրել են Գազայում զինադադարի խախտման մեջ

Մոսկվայի հայկական թանգարանում անցկացվել է դասախոսություն՝ նվիրված Հայկական նրբանցքի պատմությանը

Վարչապետը ԲՏԱ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին

Մենք իրար թշնամի չենք, կարող ենք աշխատանքն առավել որակյալ դարձնել. Թունյանն` ընդդիմությանը

Ընկերությունը 492 մլն դրամի հարկեր չի վճարել. նախկին տնօրենը կալանավորվել է

Փաշինյանը ԲՏԱՆ աշխատակազմին ներկայացրել է նորանշանակ նախարարին

Նեթանյահուն խոսել է Գազայի վերաբերյալ Թրամփի հետ ունեցած անհամաձայնության մասին

Ռուսաստանը գիշերվա ընթացքում որսացել է ուկրաինական 320 ԱԹՍ

Լիբանանն Իսրայելի հետ բանակցությունների համար ընդլայնված պատվիրակություն կուղարկի Հռոմ

Վաշինգտոն նահանգում բռնկված խոշոր հրդեհը ոչնչացրել է առնվազն 700 շինություն