Մարզեր

Վարդենիսի և Վալգայի ուսումնական հաստատությունները համագործակցում են

2 րոպեի ընթերցում

Վարդենիսի և Վալգայի ուսումնական հաստատությունները համագործակցում են

Համագործակցության նպատակով Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում հյուրընկալվել են Էստոնիայի Հանրապետության Վալգա քաղաքի ուսումնական հաստատության ներկայացուցիչները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, էստոնիայի ներկայացուցիչները հյուրընկալվել են Վարդենիս քաղաքի Բադեյան պետական քոլեջում։

Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդունել է Վարդենիսի Բադեյան պետական քոլեջի տնօրեն Արթուր Սիրադեղյանին, քոլեջի վարչական աշխատակիցներին և Էստոնիայի Հանրապետության Վալգա քաղաքի ուսումնական հաստատության ներկայացուցիչներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտում համագործակցության զարգացման, փորձի փոխանակման, ուսումնական ծրագրերի կատարելագործման և միջազգային կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր։ Կողմերը կարևորել են կրթական հաստատությունների միջև գործընկերային հարաբերությունների ամրապնդումը, ինչը կնպաստի ուսանողների և դասախոսական կազմի մասնագիտական կարողությունների զարգացմանը։

Համայնքի ղեկավարը ողջունել է հյուրերին՝ ընդգծելով միջազգային համագործակցության կարևորությունը կրթության և համայնքի զարգացման գործում։ Նա պատրաստակամություն է հայտնել աջակցելու կրթական նախաձեռնություններին և ծրագրերին, որոնք միտված են երիտասարդների գիտելիքների ու հմտությունների զարգացմանը։

Հանդիպումն անցել է ջերմ և կառուցողական մթնոլորտում՝ նախանշելով հետագա համագործակցության նոր հնարավորությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում