Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե

2 րոպեի ընթերցում

Վրաստանը չի շեղվի նախատեսված ուղուց՝ չնայած այն բանին, որ ԵՄ-ն շանտաժի է ենթարկում հանրապետության քաղաքացիներին՝ խոստանալով վերացնել անայցագիր ռեժիմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

«Ինչ վերաբերում է պարզեցված այցագրային ռեժիմի հարցին, երբ վրաց ժողովրդին անուղղակիորեն, տեղական գործակալների միջոցով սպառնում են անայցագիր ռեժիմի վերացմամբ, դա խոսում է այն ծանր իրավիճակի մասին, որում, մի կողմից, գտնվում է եվրոպական բյուրոկրատիան, իսկ մյուս կողմից՝ տեղական գործակալները: Ծանր դրություն: Նրանք ոչնչի չեն հասնի՝ մարդկանց ճնշելով և  սպառնալիքներով, քանի որ վրացական հասարակությունը լավ ըմբռնում է այն գործընթացները, որոնք զարգանում են մեր շուրջը: Այդպիսով, շանտաժը չի անցնի», - Կոբախիձեի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

Ավելի վաղ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հունիսի 11-ին Բրյուսելում բանակցություններ կկայանան վրացական կողմի հետ ԵՄ անայցագիր ռեժիմի և դրան առնչվող խնդիրների վերաբերյալ: Դա կլինի առաջին նման հանդիպումը Թբիլիսիի և Բրյուսելի հարաբերությունների վատթարացումից հետո:

Վրաստանի հարաբերությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ սկսեցին վատթարանալ այն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանը 2024 թվականի մայիսին ընդունեց, այսպես կոչված, «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը: Դրանից հետո ԱՄՆ-ն և ԵՄ երկրները սկսեցին պատժամիջոցներ կիրառել Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ:

Արևմուտքի դժգոհությունն են հարուցել նաև  2024 թ. հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, երբ հաղթեց իշխող «Վրացական երազանք - Ժողովրդավարական ​​Վրաստան» կուսակցությունը։ Վրաստանի վարչապետը 2024 թ. նոյեմբերի 28-ին հայտարարեց ԵՄ-ին Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի գործընթացը սառեցնելու մասին։

Հայերեն Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար