ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հերքել է վարժական հավաքներն ընդդիմադիրների նկատմամբ որպես պատժիչ միջոց կիրառելու պնդումները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի զինված ուժերի շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հերքում է պնդումները, թե վարժական հավաքները կիրառվում են որպես պատժիչ միջոց ընդդիմադիր քաղաքական գործիչների ու նրանց համակիրների համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպարզույցում անդրադառնալով թեամային՝ Էդվարդ Ասրյանն ընդգծել է․

«Բանակը երբեք պատժիչ միջոց չի եղել, պետք է հպարտանաք ՀՀ բանակով, որտեղ մեր բոլորի զավակներն են։ Բանակի վարժական հավաքներին պետք է ընդգրկվի ՀՀ քաղաքացի հանդիսացող մարդը, պահեստազորայինը, ով մտնում է համապատասխան տարիքային շեմի մեջ, հաշվառված է ՀՀ տարածքում՝ Երևանի կամ մարզերի այս կամ այն զինկոմիսարիատներում։ Նրանք պետք է հերթականությամբ կանչվեն վարժական հավաքների»,-ասել է Ասրյանը՝ հավելելով, որ վարժական հավաքներն անցկացվում են 2023 թվականից սկսած՝ ընդգրկելով ՀՀ տասնյակ հազարավոր քաղաքացիների, որոնք կատարել են իրենց պարտքը հայրենիքի հանդեպ։

Անդրադառնալով, մասնավորապես, Ռուսաստանից հունիսի 7-ի ընտրությունների համար Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիներին վարժական հավաքների կանչելու մասին խոսակցություններին՝ ԶՈՒ ԳՇ պետն ընդգծեց․

«Անկախ նրանից, թե որ երկրից են ժամանում, զինվորական հաշվառում ունեցող ցանկացած ՀՀ քաղաքացու ժամանման դեպքում, որը ֆիքսվում է համապատասխան համակարգերով, զինկոմիսարիատն իրավունք ունի էլեկտրոնային տարբերակով նրանց ուղարկել ծանուցագիր վարժական հավաքների զորակոչվելու վերաբերյալ»։

Հայերեն English Русский

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը