Մարզեր

Փոքր Մասրիկում 2018-2025 թվականներին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր

2 րոպեի ընթերցում

Փոքր Մասրիկում 2018-2025 թվականներին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Փոքր Մասրիկ  գյուղում սուբվենցիոն և պետական  ծրագրերի շրջանակներում 2018-2025 թվականների ընթացքում իրականացվել է սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 8 ծրագիր, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են  1 միլիարդ 928 միլիոն 510 հազար դրամ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանից, իրականացված ծրագրերից 6-ը սուբվենցիոն են՝ 194 միլիոն 754 հազար դրամ ընդհանուր արժեքով, 2-ը՝ պետական՝ 1 միլիարդ 733 միլիոն 756 հազար դրամ արժեքով։

Իրականացված ծրագրերով Փոքր Մասրիկում 2018-2025 թվականների ընթացքում կառուցվել է 12300 մետր խմելու ջրի ներքին ու արտաքին ցանց, 2600 մետր ոռոգման ցանց, 1500 մետր արտաքին լուսավորության ցանց, հիմնանորոգվել է խմելու ջրի կարգավորիչ ջրամբարը, 1 խորքային հոր, 4200 մետր հանրապետական ու ներհամայնքային նշանակության ճանապարհ, ընթացքի մեջ են կրթահամալիրի կառուցման աշխատանքները։

Շողակաթ-Վարդենիս հանրապետական նշանակության ճանապարհի Փոքր Մասրիկի հատվածը՝ 4300 գծամետր երկարությամբ, 2025 թվականին պետական ծրագրի շրջանակներում՝ շուրջ 200 միլիոն դրամ արժեքով, ենթարկվել է միջին նորոգման։

Փոքր Մասրիկի կրթահամալիրը կառուցվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ 1 միլիարդ 533 միլիոն 756 հազար դրամ արժեքով։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի դեկտեմբերից և արդեն իրականացվել են շուրջ 60 տոկոսով։ Կրթահամալիրի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2026 թվականի սեպտեմբերին։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում