Տնտեսություն

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան կիրականացվի ևս մեկ տարանցիկ բեռնափոխադրում՝ երկաթուղու միջոցով։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական APA գործակալությունը,  «Բիլաջարի» կայարանից հունիսի 9-ին կուղարկվի 12 վագոն պարարտանյութ՝ 828 տոննա ընդհանուր քաշով և 6 վագոն անթրացիտ (ածխի տեսակ)՝ 414 տոննա ընդհանուր քաշով։

Մինչ օրս Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան տեղափոխվել է ավելի քան 29 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 6 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում