ՆԳ փոխնախարարի կարծիքով՝ ՀՀ քաղաքացիության վերականգնման ինստիտուտը խնդրահարույց է և կարգավորման կարիք ունի

1 րոպեի ընթերցում

Ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության վերականգնման ինստիտուտը խնդրահարույց է համարում, որը ոչ մի զտում չի ենթադրում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արմեն Ղազարյանը նշել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ նախարարության 2025 թվականի բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ։

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարների հետ կապված էլի ունենք ինստիտուցիոնալ խնդիր․ մենք կարծում ենք, որ այդտեղ բավականին խնդրահարույց է քաղաքացիության վերականգնման ինստիտուտը, որը ոչ մի զտում չի ենթադրում։ Այսինքն՝ եթե չափահաս անձը դադարեցրեց իր քաղաքացիությունը, դրա բերումով դադարեցրեց նաև իր անչափահաս երեխայի քաղաքացիությունը, այնուհետև այդ անձը կարող է հաջորդ վայրկյանին դիմում ներկայացնել իր  քաղաքացիությունը վերականգնելու համար։ Մենք կարծում ենք, որ դա խնդրահարույց կարգավորում է կամ ավելի շուտ այդ կարգավորմանը երբեք ուշադրություն չի դարձվել, սակայն մենք հիմա դրան ուշադրություն ենք դարձնում և կկարգավորենք այն»,-ընդգծել է Արմեն Ղազարյանը։

Հայերեն

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ