Իրան

ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին

Ամերիկացի զինվորականները հունիսի 8-ին գրոհել են լցանավի վրա, որը փորձել է ճեղքել շրջափակումը և մտնել իրանական նավահանգիստ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

«Հունիսի 8-ին ԱՄՆ զորքերը Օմանի ծոցում վնասազերծել են Պալաուի դրոշի ներքո նավարկող Marivex չբեռնված լցանավն այն բանից հետո, երբ նավը խախտել է Իրանի գործող շրջափակումը՝ փորձելով մտնել իրանական նավահանգիստ: ԱՄՆ ռազմաօդային ուժերի «Աբրահամ Լինքոլն» ավիակրից F/A-18 Super Hornet կործանիչը գերճշգրիտ զինամթերք է արձակել նավի մեքենայական բաժանմունքի վրա այն բանից հետո, երբ անձնակազմը չի կատարել ամերիկյան զորքերի հրահանգները: Marivex-ն այլևս չի նավարկում Իրան», - ասվում է հաղորդագրության մեջ:

Հրամանատարությունը նշել է, որ ապրիլի 13-ից ի վեր CENTCOM-ի ուժերը վնասազերծել են 7 նավ, որոնք խախտել են շրջափակումը, վերաուղղորդել են 134 նավ, որոնք կատարել են պահանջները, և թույլատրել են հումանիտար օգնություն փոխադրող 42 նավի անցումը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում