Անդրեյ Կովաչևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին ազատ և մրցակցային ընտրությունների արդյունքների կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Եվրոպական խորհրդարանի նախագահության անդամ Անդրեյ Կովաչևը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին ազատ և մրցակցային ընտրությունների արդյունքների կապակցությամբ։

«Այս արդյունքները դիտարկվում են որպես Հայաստանի  եվրոպական ուղու աջակցության արտահայտություն։ Ես ողջունում եմ Եվրամիության հետ սերտ համագործակցությունը և հարևանների հետ հարաբերությունների բարելավումը՝ տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի իր միկրոբլոգում գրել է  նա։

Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան մտնելու անցողիկ շեմը հաղթահարել է երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 727 հազար  820 կամ 49,825 տոկոս ձայներով, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 340 հազար 88 կամ 23,281 տոկոս ձայներով, «Հայաստան» դաշինք՝ 145 հազար 113 կամ 9,934 տոկոս ձայներով։  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քվեարկության նախնական արդյունքներով կկարողանա մեծամասնություն ստանալ խորհրդարանում և ձևավորել կառավարություն։ 

Հայերեն Русский

ՀՀ ԱԽ քարտուղարը ու Լիտվայի նախագահի խորհրդականը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության խորացումը

Վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա

Եվրահանձնաժողովն առաջարկել է արգելել Ուկրաինայի դեմ պատերազմած ռուսաստանցիների մուտքը ԵՄ

ՊՆ-ն առաջարկում է հստակեցնել աղետների հետևանքների վերացմանը բանակի ներգրավման կարգը

Ադրբեջանն ու Ուզբեկստանն անցկացնում են համատեղ հրամանատարաշտաբային զորավարժություններ

Երևանում քննարկվել են Հայաստան–Թուրքիա փորձնական տրանսպորտային երթուղիների գործարկման հնարավորությունները

Հետ են կանչվել Հայաստանի վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում առաքելության ղեկավարը

Marvel-ը հրապարակել է «Վրիժառուներ․ Դատաստանի օր» ֆիլմի եզրափակիչ թրեյլերը

Վարչապետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին

Ջենսեն Հուանգը վերականգնվել է NVIDIA-ի գլխավոր տնօրենի պաշտոնում