Աշխարհ

ԱՀԿ-ի ղեկավարը ժամանել է էբոլա վիրուսի տարածման երկիր համարվող Ուգանդա

1 րոպեի ընթերցում

ԱՀԿ-ի ղեկավարը ժամանել է էբոլա վիրուսի տարածման երկիր համարվող Ուգանդա

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտնել է, որ գտնվում է Ուգանդայում, որտեղ կառավարությունը «արագ և արդյունավետ արձագանք է ցուցաբերում Էբոլա վիրուսի բռնկմանը»։

«Սահմանային անցակետերում իրականացվող սկրինինգի շնորհիվ հաջողվել է հայտնաբերել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից եկող դեպքերը։ Երկրի վերահսկման, թեստավորման և հիվանդների կառավարման համակարգերը կայուն աշխատանք են իրականացնում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրել է ԱՀԿ ղեկավարը X-ում։

Թեդրոսը Գեբրեյեսուսը նշել է, որ մինչ այժմ Ուգանդայում հաստատված էբոլայով վարակման 19 դեպքից 14-ը եղել են Կոնգոյից ժամանած անձանց շրջանում։ Նրանցից երկուսը մահացել են։

«ԱՀԿ-ն՝ Աֆրիկայի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի և տարածաշրջանային գործընկերների հետ միասին աջակցում է Ուգանդային։ Շարունակական համագործակցության դեպքում վստահ եմ, որ այս բռնկումը հնարավոր կլինի առնել վերահսկողության տակ»,- գրել է նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում