Առողջության ապահովագրության համակարգը ոչ միայն չի չեղարկվելու, այլև ընդլայնվելու է․ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը շարունակելու է գործել և առաջիկա տարիներին ավելի լայն ընդգրկում է ունենալու։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դուք տեղյակ եք, որ 2026 թվականին սկսեց աշխատել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, բայց պիտի նաև արձանագրեմ, որ սա առանձին վերցրած իրադարձություն չէ, որ մեկ էլ հանկարծ տեղի ունեցավ 2026 թվականի հունվարի 1-ին։ Սա, ըստ էության, 8-ամյա հետևողական բարեփոխումների արդյունք է, քայլ առ քայլ բարեփոխումների արդյունք է»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ կարևոր է ոչ միայն համակարգի ներդրումը, այլև դրա բնականոն գործունեության ապահովումը։

Անդրադառնալով ընտրարշավի ընթացքում հնչած պնդումներին՝ Փաշինյանը հերքել է տեղեկությունները, թե ընտրություններից հետո առողջության ապահովագրության համակարգը կարող է չեղարկվել։

«Ուզում եմ հստակ արձանագրել, որ առողջության ապահովագրության համակարգը ոչ միայն չի չեղարկվելու, այլև առաջիկա տարիներին ընդլայնվելու է, և 2028 թվականին մենք արդեն ակնկալում ենք, որ ողջ բնակչությունը ներգրավված կլինի առողջության ապահովագրության համակարգում»,- ընդգծել է վարչապետը։

Նա նաև ներկայացրել է համակարգի արդեն գործող բաղադրիչները՝ նշելով, որ մինչև 18 տարեկան երեխաներն ու 65 տարեկանից բարձր կենսաթոշակառուներն արդեն օգտվում են պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվող առողջության ապահովագրությունից։

«Այս պահի դրությամբ ամենակարևոր արդյունքն այն է, որ մինչև 18 տարեկան երեխաները և 65+ տարիքի թոշակառուները օգտվում են պետական բյուջեի միջոցներով առողջության ապահովագրության համակարգից, և սա նույնպես շատ կարևոր ձեռքբերում է»,-ասել է Փաշինյանը։

Հայերեն Русский

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել