MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են

3 րոպեի ընթերցում

Երբ միավորվում են կինոյի կախարդանքն ու սիմֆոնիկ երաժշտության ուժը, ձևավորվում է հեքիաթային մթնոլորտ, որը MyAmeria Star հավելվածի օգտատերերին տեղափոխեց Harry Potter-ի մոգական աշխարհ:

Ամերիաբանկի, VISA-ի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Harry Potter and the Philosopher's Stone™ in Concert կինոհամերգը` միայն MyAmeria Star-ի օգտատերերի համար։

Օգտատերերը պետք է պարզապես հավելվածում հաստատեին իրենց մասնակցությունը և միանային խաղարկությանը։ Հաղթողները մայիսի 26-ին ընտրվել էին պատահականության սկզբունքով և ստացել համերգի երկուական տոմս։

Համերգի ընթացքում մեծ էկրանին ցուցադրվող ֆիլմի անմոռանալի տեսարաններն ուղեկցվում էին Ջոն Ուիլյամսի հանրահայտ երաժշտության հետ՝ կենդանի կատարման շնորհիվ ստեղծելով մոգական տրամադրություն:

Կախարդական աշխարհի շունչն ու տրամադրությունը զգացվում էին ոչ միայն համերգի ընթացքում, այլև համալիր մուտք գործելու առաջին իսկ պահից, որտեղ երեխաներին և պատանիներին սպասում էին Harry Potter-ի աշխարհը հիշեցնող անակնկալներ` մոգական գլխարկից մինչև կախարդական փայտիկներ և այլն։

MyAmeria Star-ը նախատեսված է 6-18 տարեկանների համար և օգնում է երեխաներին ու պատանիներին անվտանգ, հետաքրքիր և հասկանալի կերպով բացահայտել ֆինանսների աշխարհը։ Այն երեխաների խենթ, բայց միաժամանակ հասուն ընկերն է, որն ուղեկցում է իրենց աստղը կերտելու ճանապարհին։

Ամերիաբանկը հավելվածի օգտատերերի համար շարունակաբար իրականացնում է հետաքրքիր նախաձեռնություններ` թե́́́ ֆինանսական գրագիտությանը նպաստելու, թե́  յուրահատուկ ժամանցն ապահովելու նպատակով։ Հավելվածի օգտատերերի համար հունիսի 2-ին մեկնարկել է նոր արշավ, որի շրջանակում հավելվածի ինստագրամյան էջի հետևորդների համար խաղարկվում է 5 հատ AirPods 4։ Արշավն ամփոփվելու է հունիսի 22-ին: Մանրամասները` հղումով։

MyAmeria Star քարտ պատվիրելու մանրամասները` հոլովակում:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։  Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում