Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատրաստակամությունը հաստատուն է մնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Պուտինը նաև պատրաստ է հանդիպումների. նա, ընդհանուր առմամբ, բաց է երկխոսության համար», - ասել է Պեսկովը, պատասխանելով այն հարցին՝ պլանավորվում է արդյոք Մակրոնի հետ Պուտինի հանդիպումը։

«ՌԻԱ Նովոստի»-ն հիշեցնում է, որ Պուտինը բազմիցս նշել է, որ Ռուսաստանը չի հրաժարվել Եվրոպայի հետ երկխոսությունից։ Ռուսաստանի ղեկավարն այդ թեզը կրկնել է նաև աշխարհի առաջատար լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, որն անցկացվել է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում:

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է, եթե ԵՄ-ում որևէ մեկը նպատակահարմար է համարում վերսկսել երկխոսությունը։ Հա ասել է, որ նրանք պարզապես պետք է «վերցնեն լսափողը և զանգահարեն»։

Հայերեն Русский

Մեկնարկել են «Անվտանգ տարի փրկարարի հետ» իրազեկման և ուսուցման դասընթացները․ մասնակցել է ավելի քան 900 քաղաքացի

Քաղաքացիները կկարողանան եկամտային հարկից հատկացումներ կատարել ՀԿ-ներին, լրատվամիջոցներին և կուսակցություններին

Գավառ համայնքում հայտնի են «Վոլեյբոլի դպրոցականների լիգա» մրցաշարի համայնքային փուլի հաղթող թիմերը

Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին

Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել

Հայաստանում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը

ԵԽ ներկայացուցիչների հետ քննարկվել են մարզական մրցումների մեքենայությունների դեմ պայքարի ազգային հարթակի ստեղծման հարցերը

Հրազդանում կստեղծվի տեխնոլոգիական քոլեջ. առաջին ընդունելությունը նախատեսվում է 2027 թվականին

Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում

Firebird-ը Dell Technologies-ի հետ ընդլայնում է իր ԱԲ ենթակառուցվածքը Հայաստանում