Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ հայտնել է իր մտադրության մասին՝ Իրանի դեմ ռազմական գործողության ավարտից հետո լրջորեն զբաղվելու Կուբայի հարցով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է PBS NewsHour-ը։

ԱՄՆ ղեկավարն այն  կարծիքն է հայտնել, որ Կուբան մոտ է փլուզման։ Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ Վաշինգտոնը նպատակ ունի փոխել Կուբայի պետական կարգը և մտադիր է դրանով զբաղվել Իրանի հետ հակամարտության ավարտից անմիջապես հետո։

«Մենք շատ լավ պլաններ ունենք Կուբայի վերաբերյալ։ Կարծում եմ՝ մենք պետք է ազատվենք վարչակարգից, որը շատ կոշտ էր, շատ տհաճ», - ասել է նա:

«Այն (Կուբան), կարելի է ասել, փլուզված է, և մենք դրանով կզբաղվենք, հենց ավարտենք (Իրանի հետ)։ Ես սիրում եմ միանգամից մեկ բանով զբաղվել։ Մենք կավարտենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ, և հենց ավարտենք, վերադարձի ճանապարհին կարճատև կանգառ կկատարենք և կզբաղվենք դրանով (Կուբայով)։ Մենք ցանկանում ենք օգնել նրանց»,- ասել է Թրամփը։

Նա նաև նշել է, որ առանց Վենեսուելայի Կուբան սնանկ է։

«Վենեսուելան տարիներ շարունակ հոգացել է նրանց մասին, իսկ նրանք հոգացել են Վենեսուելայի մասին», - պնդել է Թրամփը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նաև ժխտել է, թե Հավանայի նկատմամբ Վաշինգտոնի միակողմանի պատժամիջոցների կտրուկ խստացումն ուղղված է այն բանին, որպեսզի փորձ արվի արագացնելու Կուբայի անկումը։

Հունիսի 3-ին Թրամփն ընդլայնել է Կուբայի նկատմամբ պատժամիջոցները։ Նոր հրամանագրով կարող են պատժամիջոցներ կիրառվել Կուբայի GAESA գործարար մեգակոնգլոմերատի հետ կապված ոլորտներում գործող օտարերկրյա ընկերությունների նկատմամբ։

Թրամփը նախկինում բազմիցս հայտարարել է, որ Կուբայի կառավարությունն ու տնտեսությունը մոտ են անկման՝ Միացյալ Նահանգների ճնշման ներքո Վենեսուելայից կղզի-պետություն նավթի մատակարարումների դադարեցումից հետո։ Փետրվարի 27-ին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է «բարեկամաբար վերահսկողություն հաստատել Կուբայի նկատմամբ»։

Հայերեն Русский

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում