Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

2 րոպեի ընթերցում

Լիբանանի բանակի ստորաբաժանումները վերականգնել են Լիբանանի հարավում գտնվող Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունն այն բանից հետո, երբ իսրայելական ուժերը դուրս են եկել այդ տարածքից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի բանակը։

«Դիբբինի տարածքից իսրայելական ուժերի դուրսբերմանը զուգահեռ բանակի ստորաբաժանումը հեռացրել է Դիբբինի ճանապարհին իսրայելական օկուպացիոն ուժերի կողմից տեղադրված հողե արգելապատնեշները՝ վերաբացելով Մարջիուն-Դիբբին-Իբլ աս-Սակի ճանապարհը», - X-ում հայտնել է Լիբանանի բանակը։

Նշվում է, որ զինվորական ստորաբաժանումներն աստիճանաբար տեղակայվում են տարածքում, իսկ մասնագիտացված ստորաբաժանումներն ինժեներական հետազոտություն են անցկացնում տարածքում՝ չպայթած զինամթերքը հեռացնելու նպատակով։

«Զինվորական հրամանատարությունը կոչ է անում քաղաքացիներին հեռու մնալ տարածքից և հետևել ռազմական ստորաբաժանումների հրահանգներին մինչև տեղակայման ավարտը», - նշված է հայտարարության մեջ։

Դիբբինը գտնվում է Լիտանի գետից արևելք՝ համանուն նահանգի կենտրոնից՝ Նաբատիեից 30 կիլոմետր հեռավորության վրա: Նրա նպաստավոր դիրքը թույլ է տալիս բարձր կետից վերահսկել հարավային Լիբանանի արևելյան հատվածը և Իկլիմ աթ-Թուֆֆահ շրջանը, որը համարվում է «Հեզբոլլահ»-ի հենակետ։

Մերձավոր Արևելք

Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում

Հայերեն

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք