Թրամփը հաստատել է, որ Նեթանյահուին անվանել է «անիծված խելագար»

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը New York Post-ի հետ հարցազրույցում հաստատել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ իր վերջին հեռախոսազրույցի ժամանակ օգտագործել է անպարկեշտ լեզու և նրան անվանել է «անիծյալ խելագար», տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

«Ես մի փոքր մտահոգված էի Լիբանանի հետ նրա շարունակական մարտերի առնչությամբ», - ասել է Թրամփը՝ բացատրելով Իսրայելի վարչապետի նկատմամբ նման լեզու օգտագործելու պատճառները։

Սպիտակ տան ղեկավարը միևնույն ժամանակ հավելել է, որ շարունակում է արդյունավետ աշխատել Նեթանյահուի հետ և դեռևս բարձր է գնահատում նրան։

«Մենք միասին շատ լավ ենք աշխատել։ Ես Բիբիին (խմբ.՝ Բենիամին Նեթանյահուին) շատ եմ հավանում։ Ես նրա հետ շատ լավ եմ աշխատում։ Ես պատերազմական ժամանակների նախագահ եմ։ Նա պատերազմական ժամանակների վարչապետ է», - նշել է Թրամփը։

Ավելի վաղ Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ Թրամփն անպարկեշտ լեզու է օգտագործել՝ քննադատելով Իսրայելի գործողությունները Լիբանանում և պնդելով, որ դրանք վտանգում են Իրանի հետ բանակցությունները։

Հայերեն Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից