Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Քեշմ կղզուն ԱՄՆ-ի հարվածները

1 րոպեի ընթերցում

Թեհրանը դատապարտել է Քեշմ կղզու ուղղությամբ ԱՄՆ-ի հարվածները և հարձակումն իրանական լցանավի վրա, հիշեցրել է Իրանի ինքնապաշտպանության իրավունքի մասին և Քուվեյթին ու Բահրեյնին մեղադրել դրանց մասնակցության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Իրանի արտաքին գործերի նախարարությունը։

«Իրանի ԱԳ նախարարությունը վճռականորեն դատապարտում է ամերիկյան բանակի ագրեսիվ գործողությունները, որը հունիսի 3-ին հարձակվել է Հորմուզի նեղուցում իրանական նավթատար լցանավի վրա, ինչպես նաև տարածաշրջանի երկրների տարածքից գրոհի իրականացումը Քեշմ կղզու հաղորդակցության աշտարակի վրա», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հիշեցրել է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու երկրի իրավունքը՝ օգտագործելով առկա բոլոր հնարավորությունները։ Գերատեսչությունը նաև հայտարարել է, որ Քուվեյթը և Բահրեյնը «ուղղակի և հստակ պատասխանատվություն» են կրում հարձակումների համար։ Ըստ Իրանի ԱԳՆ-ի՝ նրանց տարածքն ու կառույցներն օգտագործվել են Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողություններին աջակցելու համար։

Իրան

ԱՄՆ-ն և Իրանը նոր հարվածներ են փոխանակել

Հայերեն Русский

Երևանում բացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք

Երևանի ավագանին Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհեց

Ալեն Սիմոնյանն ու «Save Armenia»-ի ներկայացուցիչներն անդրադարձել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը

Ղարաբաղից տեղահանված ավելի քան 45 հազար անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն. ՆԳ փոխնախարար

Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր

Իրականությո՞ւն, թե՞ խեղաթյուրված ճշմարտություն. «Գոյ» թատրոնը «Խելագարը» ներկայացմամբ ազդարարեց վերադարձը

Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան միացել է Հայաստանի 170 բնակավայր

Զոլաքարում ոռոգման ջրատարի ներքին ցանց է կառուցվում

Կատարի էմիրը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները Գազայում հավասարազոր են «ցեղասպանության»

Ղարաբաղից տեղահանվածների աշխատանքի, բնակապահովմանն առնչվող հարցերի վերաբերյալ քննարկում