Քաղաքականություն

ԵՄ-ն փնտրում է կարճաժամկետ հեռանկարում Հայաստանին տրամադրվող աջակցությունը մեծացնելու ուղիներ. Մարթա Կոս

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն փնտրում է կարճաժամկետ հեռանկարում Հայաստանին տրամադրվող աջակցությունը մեծացնելու ուղիներ. Մարթա Կոս

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը  ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է ԵՄ-ի համերաշխությունը Հայաստանի հետ՝ Ռուսաստանի կողմից աճող տնտեսական հարկադրանքի պայմաններում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ եվրոպացի հանձնակատարն այդ մասին գրել է սոցցանցի X հարթակում։

«Հայաստանը ինքնիշխան և անկախ երկիր է, որի ժողովուրդն ազատ է ընտրելու երկրի ուղին։ Մենք փնտրում ենք կարճաժամկետ հեռանկարում ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունը մեծացնելու ուղիներ։ Մենք նաև կարագացնենք մեր աշխատանքները՝ Հարավային Կովկասի հետ և դրա ներսում առևտրային ու էներգետիկ կապերը խթանելու ուղղությամբ՝ աջակցելով Հայաստանի տնտեսական կապերին իր անմիջական հարևանների հետ»,- գրել է Մարթա Կոսը։

Ավելի վաղ, «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է, որ հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծման նկատմամբ։ Ավելի վաղ սահմանափակումներ էին կիրառվել նաև Հայաստանից մի շարք բանջարեղենային մշակաբույսերի ներմուծման նկատմամբ։

Ռուսաստանն արգելել է նաև հայկական «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ձկնամթերքի, ալկոհոլային որոշ խմիչքների ներմուծումը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում