Տավուշի մարզի Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը կապամոնտաժվի. ՇՄ նախարար

1 րոպեի ընթերցում

Տավուշի մարզի Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը կապամոնտաժվի, իսկ տարածքը կվերադարձվի նախկին բնական տեսքին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Հայաստանի Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։

«Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության ներկայացուցիչները շահագրգիռ կողմերի հետ կիրականացնեն անհրաժեշտ աշխատանքներ՝ տարածքի վերականգնումն ապահովելու և բնական միջավայրին հասցված ազդեցությունները վերացնելու նպատակով։

Շնորհակալ եմ բնապահպանական հանրության ներկայացուցիչներին՝ շրջակա միջավայրի պահպանության հարցերը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, բարձրաձայնելու և հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար։

Համոզված եմ, որ միայն համատեղ ջանքերով կարող ենք պահպանել Հայաստանի եզակի բնաշխարհը։ Մեզնից յուրաքանչյուրը՝ լինի ոլորտի քաղաքականության պատասխանատու, համայնքի անդամ, թե զբոսաշրջիկ, իր կարևոր ներդրումն ունի շրջակա միջավայրի պահպանության և բնապահպանական մշակույթի ամրապնդման գործում»,– գրել է նախարարը։

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները