Կրթական համակարգում փոփոխությունները կրում են զարգացման շարունակական բնույթ․ Ժաննա Անդրեասյան

4 րոպեի ընթերցում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հանրակրթական պետական չափորոշիչների ներդրումը շարունակական գործընթաց է և նպատակ ունի հետևողականորեն բարձրացնել կրթության որակը։

Նրա խոսքով՝ 2023 թվականից փուլային իրականացվող բարեփոխումները միտված են գործող համակարգի կատարելագործմանը և ուսուցման արդյունավետության բարձրացմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Անդրեասյանն այդ մասին ասել է ՀՀ կառավարության «Ֆեյսբուք»-ի էջում  հրապարակված տեսանյութում։

Անդրեասյանի խոսքով՝ հանրակրթական պետական չափորոշիչը 2023 թվականից փուլային ներդրմամբ արդեն ցույց է տվել իր կենսունակությունը։ Նա նշել է, որ այն կյանքի մասին է և ենթադրում է, որ մրցունակ լինելու, առաջ գնալու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու համար աշակերտներին անհրաժեշտ են ոչ միայն գիտելիքներ, այլ նաև դրանց կիրառման հմտություններ, արժեքներ և դիրքորոշումներ, որոնք նրանց դարձնում են քաղաքացի և նպաստում հանրային բարեկեցության ու պետականության ամրապնդմանը։ Նրա գնահատմամբ՝ կոնցեպտուալ փոփոխությունների կարիք չկա, սակայն անհրաժեշտ է շարունակաբար կատարելագործել իրականացման մեխանիզմները և դրանք դարձնել ավելի նպատակային։

Նախարարը նշել է, որ նախագծային ուսուցման արդյունավետ իրականացման նպատակով իրականացվում են ուսուցիչների վերապատրաստումներ, իսկ գնահատման համակարգը մշակված է այնպես, որ հնարավոր լինի գնահատել յուրաքանչյուր աշակերտի մասնակցությունը։ Նրա գնահատմամբ՝ գործընթացը փուլային է և պահանջում է ժամանակ, սակայն արդեն իսկ նկատվում են դրական տեղաշարժեր ուսուցման կազմակերպման մեջ։

Նրա խոսքով՝ նախագծային ուսուցումը դարձել է կրթական գործընթացի կարևոր բաղադրիչ։ Եթե նախկինում այն սահմանափակվում էր տարեկան մեկ նախագծով, ապա այժմ նախատեսվում է առնվազն մեկ նախագիծ յուրաքանչյուր կիսամյակում, որոնցից առնվազն մեկը պետք է լինի բնագիտական ուղղվածությամբ։

Անդրեասյանի գնահատմամբ՝ միջազգային փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ բարեփոխումների ամբողջական արդյունքները տեսանելի են երկարաժամկետ հեռանկարում՝ շուրջ երկու տասնամյակի ընթացքում։ Այնուամենայնիվ, արդեն իսկ արձանագրվում են դրական փոփոխություններ՝ ուսուցման արդյունավետության աճի և սովորելու ժամանակի բարելավման առումով։

Նրա խոսքով՝ համակարգում ներգրավված ավելի քան 420 հազար աշակերտ արդեն զգում է փոփոխությունների ազդեցությունը։

Անդրեասյանը նշել է նաև, որ ավագ դպրոցում ներդրված նպատակային ուսուցման համակարգը հնարավորություն է տալիս աշակերտներին ընտրել մասնագիտական կողմնորոշմանը համապատասխան առարկաներ և պատրաստվել բուհական ընդունելությանը հենց դպրոցական ծրագրի շրջանակում։ Միասնական քննությունների երկու փուլով հանձնելու հնարավորությունը ապահովում է ավելի ճկուն պատրաստվելու ռազմավարություն։

Նրա խոսքով՝ այս փոփոխությունների արդյունքում ավելի շատ աշակերտներ կարողանում են բուհ ընդունվել առանց կրկնուսույցների ներգրավման, հատկապես մարզային դպրոցներում։

Քննական համակարգում կատարված փոփոխությունները բխում են նոր չափորոշիչներից․ 9-րդ դասարանում գրականության և պատմության քննություններում ներդրվել է էսսեի ձևաչափը, իսկ բնագիտական առարկաների դեպքում կիրառվում է նախագծային աշխատանքի մոտեցումը։ Նրա գնահատմամբ՝ այս լուծումները խթանում են վերլուծական և քննադատական մտածողության, ինչպես նաև հետազոտական ու թիմային աշխատանքի հմտությունների զարգացումը։

Լուսինե Ջալալյան 

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում