Իրան

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն Իրանի հետ կապված 118 նավ են կալանել շրջափակման սկզբից ի վեր

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն Իրանի հետ կապված 118 նավ են կալանել շրջափակման սկզբից ի վեր

Ծովային շրջափակման սկզբից ի վեր ամերիկյան ռազմածովային ուժերը կալանել են Իրանի հետ կապված 118 առևտրային նավ, որոնք ուղևորվում էին իրանական նավահանգիստներ կամ մեկնում այդտեղից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին մայիսի 31-ին հաղորդել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի զինված ուժերի  կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):

«Մայիսի 31-ի դրությամբ 118 առևտրային նավ է վերաուղղորդվել և հինգը շարքից դուրս բերվել շրջափակման ռեժիմը պահպանելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նախորդ օրը CENTCOM-ում հաղորդել են, որ ԱՄՆ-ի զինված ուժերը շրջափակման շրջանակում շարքից դուրս են բերել Գամբիայի դրոշի ներքո ընթացող Lian Star նավը, որը փորձում էր մտնել Օմանի ծոցում գտնվող իրանական նավահանգիստ։

Այն բանից հետո, երբ նավը հրաժարվել է կատարել կանգ առնելու հրամանը, ամերիկյան ինքնաթիռը Hellfire հրթիռ է արձակել նրա մեքենայական բաժանմունքի վրա:

«Շրջափակումը շարունակում է կիրառվել բոլոր երկրների նավերի նկատմամբ, որոնք մտնում են իրանական նավահանգիստներ և ափամերձ շրջաններ կամ դուրս են գալիս այդտեղից, ներառյալ բոլոր իրանական նավահանգիստները Պարսից ծոցում և Օմանի ծոցում», - ընդգծել են CENTCOM-ում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում