Քաղաքականություն

Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները բաց և անկեղծ են. Նիկոլ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները բաց և անկեղծ են. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը շարունակում է կարևորել և զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությանը։

«Մենք էականորեն զարգացնում ենք և կարևորում ենք Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները, և նաև ես բազմիցս եմ ասել, որ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ գտնվում են տրանսֆորմացիայի փուլում»,- նշել է նա։

Վարչապետի խոսքով՝ այդ գործընթացը դրական է գնահատում։

«Տրանսֆորմացիայի փուլը ես համարում եմ պոզիտիվ, որովհետև, այո, այս նոր իրադրության պայմաններում Ռուսաստանի հետ մենք հաստատում ենք նոր հարաբերություններ, և ես համոզված եմ, որ մենք այդ գործում կհաջողենք»,- ասել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ դրա կարևոր նախադրյալներից մեկը հարաբերությունների բաց և անկեղծ բնույթն է։

«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները բաց են, անկեղծ են, մենք ոչ մի մութ անկյուն չենք պահել այդ հարաբերություններում»,- հայտարարել է վարչապետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում