Ռուսաստան

Ռուսաստանը և Մոնղոլիան ստորագրել են 2027–2031 թթ. ռազմական ոլորտում գործընկերության պլան

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Մոնղոլիան ստորագրել են 2027–2031 թթ. ռազմական ոլորտում գործընկերության պլան

Ռուսաստանը և Մոնղոլիան ստորագրել են 2027–2031 թվականներին ռազմական ոլորտում ռազմավարական գործընկերության պլան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram-ում հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչությունը նշել է, որ աշխատանքային այցով Մոնղոլիա է մեկնել Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Վասիլի Օսմակովը: Նա երկկողմ հանդիպում է անցկացրել մոնղոլ պաշտոնակից գեներալ-մայոր Դաշցեդենգիյն Բաասանդամբայի հետ։

«Հանդիպման արդյունքներով կողմերն ստորագրել են  2027–2031 թվականներն ընկած ժամանակահատվածում ռազմական ոլորտում ռուս-մոնղոլական ռազմավարական գործընկերության պլան, որն ուղղված է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև փոխգործակցությանը համակարգված և երկարաժամկետ բնույթ տալուն»,- հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում