Իրան

Թրամփը հերքել է տեղեկությունները, թե ինքն Իրանին առաջարկել է պատժամիջոցների մեղմացում

1 րոպեի ընթերցում

Թրամփը հերքել է տեղեկությունները, թե ինքն Իրանին առաջարկել է պատժամիջոցների մեղմացում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է Axios լրատվական հարթակի հրապարակումն այն մասին, թե ինքը պատրաստ է եղել թուլացնել Իրանի դեմ պատժամիջոցները և ապասառեցնել նրա ակտիվները՝ դրա դիմաց պահանջելով, որ Թեհրանը կատարի Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի պահանջները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թրամփն այս թեմայի շուրջ գրառում է արել Truth Social հարթակում։

«Axios-ը քիչ առաջ հրապարակել է մի նյութ, ըստ որի՝ «Թրամփն» Իրանին առաջարկել է թուլացնել պատժամիջոցները և ապասառեցնել ակտիվները։ Դա ճիշտ չէ։ Ես նրանց ոչինչ չեմ առաջարկել։ Axios-ի հոդվածը, ինչպես և շատ ուրիշները, սուտ է», - գրել է Թրամփը։

Նա լրատվամիջոցից պահանջել է «անհապաղ հեռացնել այդ կեղծ հոդվածը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում