Միացյալ Նահանգներ

Տակաիչին հայտարարել է, որ Ճապոնիան կախվածություն չունի ԱՄՆ-ից դիզելային վառելիքի մատակարարումներից

1 րոպեի ընթերցում

Տակաիչին հայտարարել է, որ Ճապոնիան կախվածություն չունի ԱՄՆ-ից դիզելային վառելիքի մատակարարումներից

Ճապոնիան կախվածության մեջ չէ ԱՄՆ-ից կամ այլ երկրներից դիզելային վառելիքի մատակարարումներից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Սանաե Տակաիչին՝ ԱՄՆ-ի կողմից դիզելային վառելիքի արտահանման հնարավոր արգելքի մասին լուրերի ֆոնին։

«Մենք կախված չենք արտերկրից, ներառյալ Միացյալ Նահանգներից այդ վառելիքի ներմուծումից», - գրել է նա X-ում։

Վարչապետի պնդմամբ՝ Ճապոնիային անհրաժեշտ գրեթե ամբողջ դիզելային վառելիքն արտադրվում է երկրի նավթավերամշակման գործարաններում։ Նա նաև հայտնել է, որ կառավարությունը կշարունակի ավտոմոբիլային վառելիքի բոլոր տեսակների գների սուբսիդավորման քաղաքականությունը։

«Մեզ մոտ այն ավելի էժան է, քան ԱՄՆ-ում և Եվրոպայում», - նշել է կառավարության ղեկավարը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 28-ին հայտարարել է, որ իր վարչակազմը լրջորեն դիտարկում է դիզելային վառելիքի արտահանման արգելքի հնարավորությունը։ Դիզելն այժմ ռեկորդային կերպով թանկանում է ԱՄՆ-ում։ Արտասահման այդ վառելիքի մատակարարումների դադարեցումը լուրջ հարված կարող է հասցնել Եվրոպական միության երկրներին, որոնք ամերիկյան դիզելային վառելիքի գլխավոր ներկրողներն են:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում