Իրան

Ռուսաստանը հույս ունի, որ Իրանը կմնա Միջուկային զենքի չտարածման պայմանագրի մասնակիցը. Պեսկով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը հույս ունի, որ Իրանը կմնա Միջուկային զենքի չտարածման պայմանագրի մասնակիցը. Պեսկով

Մոսկվան Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը (ՄԶՉՊ) համարում է միջուկային զենքի չտարածման ռեժիմի անկյունաքարը և հույս ունի, որ Թեհրանը կմնա այդ պայմանագրի մասնակիցը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք չէինք ցանկանա, որ Իրանը դուրս գա ՄԶՉՊ-ից։ ՄԶՉՊ-ն համարում ենք չտարածման ռեժիմի անկյունաքարը։ Եվ մենք, այնուամենայնիվ, հույս ունենք, որ Իրանը կմնա այդ պայմանագրի կարևոր և պատասխանատու մասնակիցը»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ավելի վաղ Իրանի Մեջլիսի փոխխոսնակ Ալի Նիքզադը հայտարարել էր, որ խորհրդարանը մշակել է պայմանագրից դուրս գալու մասին օրինագիծ։

Պեսկովը հավելել է, որ Մոսկվան հաշվի է առնում, որ իրանական կողմը միշտ տարբեր մակարդակներով հաստատում է, որ երկրում ատոմային զենքի ստեղծման ոչ մի աշխատանք չի տարվում, և որ, ընդհակառակը, Իրանը հանձնառու է չտարածման ռեժիմի իր պարտավորություններին և միևնույն ժամանակ հանձնառու է երկրում տնտեսության այնպիսի կարևոր ճյուղի զարգացման իր ձգտումներին, ինչպիսին խաղաղ ատոմն է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում