1 րոպեի ընթերցում
Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել Հանրապետության օրվա առթիվվՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ԶՈՒ գեներալներին «Գեներալական դաշույնով» պարգևատրելու հանդիսավոր արարողությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Պարգևները գեներալներին է հանձնել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։