Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է աջակցել Ռումինիայի անվտանգությանը

2 րոպեի ընթերցում

Ուկրաինան պատրաստ է աջակցել Ռումինիայի անվտանգությանը, որը արդեն հինգերորդ տարին հետևողականորեն օգնում է Կիևին պաշտպանվել ռուսական հարվածներից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով UNN-ը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝ Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանի հետ հեռախոսազրույցից հետո։

Զելենսկին հայտնել է, որ զրույցի ընթացքում իր աջակցությունն է հայտնել Ռումինիային և շուտափույթ ապաքինում մաղթել Գալաց քաղաքում ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածից տուժածներին։

«Բոլոր ուկրաինացիների անունից աջակցություն հայտնեցի Ռումինիային և շուտափույթ ապաքինում մաղթեցի Գալացի բնակելի շենքի վրա ռուսական անօդաչու թռչող սարքի գիշերային հարվածից տուժածներին։ Կարևոր է, որ Ռումինիան սկզբունքային, օպերատիվ և ուժեղ արձագանք է տվել տեղի ունեցածին»,- նշել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ երկու երկրների զինվորականները դեռ գիշերվանից կապի մեջ են եղել։

«Գիշերվանից մեր զինվորականները կապի մեջ էին, իսկ այժմ մենք քննարկել ենք մեր թիմերի միջև հետագա համագործակցությունը։ Մենք մշտական կապի մեջ կլինենք Ռումինիայի հետ և շարունակելու ենք միասին աշխատել՝ բոլոր հնարավոր ռուսական սպառնալիքներից կյանքերը պաշտպանելու համար»,- հայտարարել է նա։

Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան պատրաստ է աջակցել Ռումինիայի անվտանգությանը՝ հաշվի առնելով վերջինիս շարունակական աջակցությունը Ուկրաինային։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 29-ին Ուկրաինայի վրա Ռուսաստանի գիշերային հարձակման ընթացքում անօդաչու թռչող սարք է ընկել Ռումինիայի Գալացի քաղաքի 10-հարկանի բնակելի շենքի տանիքին։ Դեպքի հետևանքով հրդեհ է բռնկվել, երկու մարդ թեթև վնասվածքներ է ստացել, իսկ շենքի բնակիչները տարհանվել են։ 

Հայերեն Русский

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը

COP17-ում համաձայնեցվել են նոր հարցեր, բարդ թեմաները կքննարկվեն նաև նախարարների մասնակցությամբ․ ՇՄ նախարար

ՀՀ վարչապետը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի առթիվ