Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտի կոնկրետ ժամկետներ նշել հնարավոր չէ
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության ավարտի կոնկրետ ժամկետներ նշել հնարավոր չէ, քանի դեռ շարունակվում են ռազմական գործողությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աստանայում ԵԱՏՄ գագաթնաժողովի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Պուտինը պատասխանել է պատերազմի ավարտի հնարավոր ժամկետների վերաբերյալ հարցին։
«Ինչ վերաբերում է ժամկետներին, կարծում եմ՝ դուք և մյուս գործընկերները կհասկանաք իմ պատասխանը։ Ռազմական գործողությունների պայմաններում կոնկրետ ժամկետներ նշել հնարավոր չէ։ Դա հապճեպ հնարավոր չէ ասել, գործնականում այդպես երբեք չեն անում։ Եվ ես էլ դա չեմ անի»,- ասել է Ռուսաստանի նախագահը։
Կարդացեք հոդվածը` Русский