Ռուսաստան

Ռուսաստանն Ուկրաինայի դեմ պատերազմում հերթական գիծն է հատել. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանն Ուկրաինայի դեմ պատերազմում հերթական գիծն է հատել. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ պատերազմում հերթական կարմիր գիծն է հատել՝ մեկնաբանելով Ռումինիայի տարածքում ռուսական անօդաչու թռչող սարքի ընկնելու միջադեպը։

«Ուկրաինայի դեմ իր ագրեսիվ պատերազմում Ռուսաստանը հերթական գիծն է հատել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X սոցիալական հարթակում գրել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Նրա խոսքով՝ Եվրամիությունը պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը։

Ֆոն դեր Լայենը նշել է, որ ռուսական անօդաչու թռչող սարքը ընկել է Ռումինիայի արևելյան Գալացի սահմանամերձ քաղաքի բազմաբնակարան շենքի տանիքին՝ խիտ բնակեցված շրջանում, ինչի հետևանքով տեղացի բնակիչներ են տուժել։

«Միջադեպը տեղի է ունեցել Եվրամիության տարածքում։ Մենք լիակատար համերաշխություն ենք հայտնում Ռումինիային և նրա ժողովրդին։ Շարունակելով ամրապնդել մեր անվտանգությունն ու զսպման կարողությունները, հատկապես արևելյան սահմանին, մենք կշարունակենք ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ»,- նշել է նա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մայիսի 29-ին Ուկրաինայի վրա Ռուսաստանի գիշերային հարձակման ընթացքում անօդաչու թռչող սարք է ընկել Ռումինիայի Գալացի քաղաքի 10-հարկանի բնակելի շենքի տանիքին։ Դեպքի հետևանքով հրդեհ է բռնկվել, երկու մարդ թեթև վնասվածքներ է ստացել, իսկ շենքի բնակիչները տարհանվել են։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում