Հայաստանը մտադիր է շարունակել բարեխղճորեն մասնակցել ԵԱՏՄ աշխատանքներին. Մհեր Գրիգորյան

4 րոպեի ընթերցում

Հայաստանը մտադիր է շարունակել բարեխղճորեն մասնակցել Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի, հավասար գործընկերության և անդամ պետությունների ազգային շահերի հաշվի առնելու սկզբունքների վրա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում այս մասին հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ելույթի ընթացքում Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին հյուրընկալության և միջոցառումների բարձր մակարդակով կազմակերպման համար։

«Կցանկանայի բոլոր ներկաներին մաղթել հաջողություններ, արդյունավետ և կառուցողական համատեղ աշխատանք, ինչպես նաև վստահություն հայտնել մեր պետությունների և քաղաքացիների շահերից բխող եվրասիական ինտեգրման հետագա զարգացման վերաբերյալ»,- ասել է Գրիգորյանը։

Փոխվարչապետն ընդգծել է, որ Հայաստանը բազմիցս վերահաստատել է իր հավատարմությունը ԵԱՏՄ շրջանակում փոխշահավետ համագործակցությանը՝ ի շահ անդամ երկրների տնտեսական կայունության և տնտեսական զարգացման ապահովման։

«Հայաստանի Հանրապետությունը մտադիր է շարունակել բարեխղճորեն մասնակցել Միության աշխատանքներին՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի, հավասար գործընկերության և ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների ազգային շահերի հաշվի առնելու սկզբունքների վրա»,- նշել է նա։

Գրիգորյանը հատուկ կարևորել է նաև Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին զուգահեռ ընթացող Եվրասիական տնտեսական ֆորումի օրակարգում ընդգրկված արհեստական բանականության թեման՝ ընդգծելով, որ դրա զարգացումն ու ներդրումը դառնում են երկրների տնտեսությունների մրցունակության բարձրացման և տեխնոլոգիական ինքնիշխանության ամրապնդման առանցքային գործոններից։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ շրջանակում արհեստական բանականության պատասխանատու զարգացման վերաբերյալ համատեղ հայտարարությունը կարևոր քայլ է՝ արհեստական բանականության ոլորտում անդամ պետությունների միջև համագործակցության համաձայնեցված մոտեցումների և արդյունավետ մեխանիզմների ձևավորման ուղղությամբ։

Փոխվարչապետը նշել է նաև, որ ծառայությունների, առևտրի ազատականացումը շարունակում է մնալ ԵԱՏՄ տնտեսական ինտեգրման խորացման հիմնական շարժիչ ուժերից մեկը։

Միաժամանակ, նրա խոսքով, ազգային կարգավորումների որոշ ասպեկտներ դեռևս գործնական համաձայնեցման կարիք ունեն, ինչը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի անդամ պետությունների համագործակցության ամրապնդման, կարգավորող մեխանիզմների կանխատեսելիության և թափանցիկության բարձրացման, ինչպես նաև բիզնեսի համար ավելի բարենպաստ պայմանների ձևավորման համար։

Գրիգորյանն ընդգծել է նաև երրորդ երկրների հետ առևտրատնտեսական կապերի դիվերսիֆիկացման կարևորությունը։

«Անհրաժեշտ է նշել գործող ազատ առևտրի համաձայնագրերի արդյունավետ և լիարժեք իրականացման, ինչպես նաև նոր համաձայնագրերի շուրջ բանակցությունների առաջմղման առանձնահատուկ նշանակությունը»,- ասել է նա։

Փոխվարչապետի խոսքով՝ այդ ուղղությամբ զարգացման առանցքային գործոններից մեկը տրանսպորտային կապերի դիվերսիֆիկացումն է, որը զգալի խթան կհաղորդի ապրանքաշրջանառության աճին։

Գրիգորյանը կարևորել է նաև ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում համագործակցության զարգացումը և ողջունել է ագրոարդյունաբերական ոլորտի վրա կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմների տարածման վերաբերյալ արձանագրության ստորագրումը։

Նրա համոզմամբ՝ այդ քայլը կնպաստի համագործակցության ընդլայնմանը և Միության շրջանակում պարենային անվտանգության ամրապնդմանը։ 

Հայերեն English فارسی ქართული Русский Türkçe 中文

Մունդիալ-2026. Արգենտինան երկրորդ անգամ անընդմեջ եզրափակիչում է

Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի

Գերմանական զենքի արտահանման հիմնական երկիրը 2026 թվականին Ուկրաինան է

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով 1 դոլար անվանական արժեքով ոսկե մետաղադրամ կթողարկվի

Իրանը հայտարարել է, որ այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի

ՌԴ-ն սպասում է «3+3» ձևաչափի հերթական հանդիպումների հերթականության համաձայնեցմանը Երևանի և Բաքվի միջև. Զախարովա

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ՌԴ երկու քաղաքացու և մեկ ռուսական ընկերության նկատմամբ

Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին