Աստանայում մեկնարկել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը. Հայաստանից մասնակցում է Մհեր Գրիգորյանը

2 րոպեի ընթերցում

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդի նիստին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխարեն Հայաստանից մասնակցում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, քանի որ Փաշինյանն այս օրերին մասնակցում է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին։

Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ ինքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին տեղեկացրել է, որ չի մասնակցելու նիստին՝ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին մասնակցելու պատճառով։

Նիստի մեկնարկին բացման խոսքով է հանդես եկել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Նա նշել է, որ հանդիպումը յուրահատուկ նշանակություն ունի՝ հիշեցնելով, որ 2014 թվականի մայիսի 29-ին ստորագրվել է պայմանագիրը, որով տրվել է Եվրասիական տնտեսական միության մեկնարկը։ «Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի որոշմամբ՝ մայիսի 29-ը հայտարարվել է որպես Եվրասիական տնտեսական միության օր»,- ասել է Ղազախստանի նախագահը։

Տոկաևը նշել է, որ ԵԱՏՄ-ի պատմությունը շարունակվում է ավելի քան 10 տարի, այդ ընթացքում մեծ աշխատանք է տարվել տնտեսական ինտեգրացիայի խորացման ուղղությամբ։

Հայերեն English Español فارسی Français Русский 中文

Մունդիալ-2026. Արգենտինան երկրորդ անգամ անընդմեջ եզրափակիչում է

Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի

Գերմանական զենքի արտահանման հիմնական երկիրը 2026 թվականին Ուկրաինան է

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով 1 դոլար անվանական արժեքով ոսկե մետաղադրամ կթողարկվի

Իրանը հայտարարել է, որ այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի

ՌԴ-ն սպասում է «3+3» ձևաչափի հերթական հանդիպումների հերթականության համաձայնեցմանը Երևանի և Բաքվի միջև. Զախարովա

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ՌԴ երկու քաղաքացու և մեկ ռուսական ընկերության նկատմամբ

Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին