Մերձավոր Արևելք

Կատարի էմիրը Թրամփի հետ քննարկել  է վերջին զարգացումները Մերձավոր Արևելքում

2 րոպեի ընթերցում

Կատարի էմիրը Թրամփի հետ քննարկել  է վերջին զարգացումները Մերձավոր Արևելքում

Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանին հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում  է Կատարի էմիրի գրասենյակը։

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին զարգացումները, ինչպես նաև լարվածության թուլացման և կայունության խթանմանն ուղղված տարածաշրջանային և միջազգային ջանքերը։

Կատարի էմիրը շեշտել է բոլոր կողմերի միջև քաղաքական և դիվանագիտական ​​լուծումներին և երկխոսությանն առաջնահերթություն տալու կարևորությունը՝ տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմանը նպաստելու և տարածաշրջանում հետագա լարվածությունն ու սրացումը կանխելու համար։

Իր հերթին, ԱՄՆ նախագահը բարձր է գնահատել Կատարի դերը Պակիստանի միջնորդական ջանքերին աջակցելու և տարբեր կողմերի միջև հաղորդակցության ուղիներն ամրապնդելու գործում։ Նա նաև բարձր է գնահատել Կատարի ջանքերը՝ տարածաշրջանում տեսակետները մերձեցնելու և լարվածության թուլացման ջանքերն առաջ մղելու ուղղությամբ։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Կատարի Պետության և ԱՄՆ-ի միջև սերտ ռազմավարական հարաբերություններին և տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը խորացնելու ուղիներին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում