Իրան

Իրանն ու ԱՄՆ-ն համաձայնության են եկել հրադադարի երկարաձգման շուրջ. Reuters

1 րոպեի ընթերցում

Իրանն ու ԱՄՆ-ն համաձայնության են եկել հրադադարի երկարաձգման շուրջ. Reuters

Միացյալ Նահանգները և Իրանը մայիսի 28-ին համաձայնության են եկել երկարաձգել հրադադարը և վերացնել Հորմուզի նեղուցով նավագնացության սահմանափակումները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Reuters-ին հայտնել են աղբյուրները` թեպետ ԱՄՆ իշխանությունները դեռ չեն հաստատել տեղեկությունը, իսկ իրանական պետական ​​լրատվամիջոցները հայտնել են, որ համաձայնությունը դեռևս վերջնականապես հաստատված չէ։

Թեմային ծանոթ չորս աղբյուրները Reuters-ին ասել են, որ համաձայնագիրը կերկարաձգի հրադադարը ևս 60 օրով և թույլ կտա նավագնացությունն իրականացնել ռազմավարական ջրային ուղով, մինչ բանակցողները կլուծեն բարդ հարցեր, ինչպիսին է Իրանի միջուկային ծրագիրը։

Վաշինգտոնի և Թեհրանի ղեկավարության կողմից հաստատման պարագայում սա կլինի խաղաղության ուղղությամբ արված ամենամեծ քայլը փետրվարի 28-ին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։

Աղբյուրները հայտնել են, որ Թրամփը դեռևս հավանություն չի տվել համաձայնությանը։

Իրանական Tasnim լրատվական գործակալությունը, հղում անելով բանակցային թիմին մոտ կանգնած աղբյուրին, հայտնել է, որ համաձայնագրի տեքստը դեռևս վերջնականապես չի հաստատվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում