Սոֆիայի համալսարանի INSAIT ինստիտուտն առաջատարն է ԱԲ համաժողովում ընդունված հոդվածների քանակով. BTA

2 րոպեի ընթերցում

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Բուլղարիայի կրթության նախարարությունը մայիսի 27-ին հայտարարել է, որ Սոֆիայի համալսարանի Համակարգչային գիտության, արհեստական ​​բանականության և տեխնոլոգիաների ինստիտուտն (INSAIT) Արևելյան Եվրոպայում առաջին տեղն է զբաղեցրել, ինչպես նաև ԵՄ երկրներից լավագույն չորս հաստատությունների շարքում է հայտնվել արհեստական ​​բանականության աշխարհի առաջատար CVPR (Computer Vision and Pattern Recognition) 2026 համաժողովում ընդունված հրապարակումների քանակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունը (BTA):

CVPR ամենամյա համաժողովը միավորում է ոլորտի առաջատար գիտնականներին և տեխնոլոգիական ընկերություններին։ 2026 թվականի համաժողովը կանցկացվի հունիսի 3-7-ը ԱՄՆ-ի Դենվեր քաղաքում, և ինչպես ակնկալվում է կներգրավի ավելի քան 10000 մասնակից։

Միջոցառմանը ներկայացվելու են բուլղարական հետազոտական ​​հաստատության 17 գիտական ​​հոդված։ Հոդվածների քանակով այն առաջ է անցել այնպիսի համալսարաններից, ինչպիսիք են Քեմբրիջի համալսարանը, Փրինսթոնի համալսարանը, Եյլի համալսարանը, ինչպես նաև Շվեդիայի, Ֆինլանդիայի, Իսրայելի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների և Իսպանիայի կրթական հաստատությունները։

Հոդվածները վերաբերում են ԱԲ այսօրվա ամենաառաջադեմ ոլորտներից մի քանիսին, ներառյալ ռոբոտաշինության համար արհեստական ​​​​բանականությունը, տարածական դատողությունը, Երկրի դիտարկումը և այլն։

Սոֆիայում գտնվող INSAIT ինստիտուտն Արևելյան Եվրոպայի առաջին ինստիտուտն է, որն առաջարկում է համաշխարհային մակարդակի հետազոտական ​​պայմաններ։

Ինստիտուտը գործում է որպես Սոֆիայի համալսարանի մասնագիտացված ստորաբաժանում և ստեղծվել է ETH Zurich-ի և Ecole Polytechnique Federale de Lausanne (EPFL)-ի հետ համատեղ, որոնք աշխարհի երկու առաջատար տեխնոլոգիական համալսարաններից են։

Հայերեն Русский

ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությանը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին