Ռուսաստան

Ռուսաստանը գիշերվա ընթացքում 140 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը գիշերվա ընթացքում 140 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացրել

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մայիսի 26-ից՝ Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ից մինչև մայիսի 27-ը՝ ժամը 07:00-ն, հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական 140 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ):

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախարարության տվյալներով՝ ԱԹՍ-ները խոցվել են Բելգորոդի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կուրսկի, Օրյոլի և Տուլայի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի ջրերի վրա:

Ռոստովի շրջանի Տագանռոգ քաղաքում հրթիռային հարձակման հետևանքով երկու մարդ վիրավորվել և հոսպիտալացվել է։ Այրվել են ավտոմեքենաներ։

Ռուսաստանի տարբեր շրջաններում ժամանակավորապես փակվել է օդային տարածքը թռիչքների համար։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում