Մարզեր

Ներքին գործերի նախարարության շրջիկ գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքում

1 րոպեի ընթերցում

Ներքին գործերի նախարարության շրջիկ գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքում

Ներքին գործերի նախարարության շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են նախարարությունից։

«ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիսի 29-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 10։00-16:00, Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:00-16:00, Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ։ Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։

Մայիսի 29-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Ճամբարակ համայնքներում՝ մայիսի 21-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում