Քաղաքականություն

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջարկում է բուհական կրթությունը դարձնել անվճար

2 րոպեի ընթերցում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջարկում է բուհական կրթությունը դարձնել անվճար

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջարկում է բուհական կրթությունը Հայաստանում դարձնել անվճար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հայտարարեց կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Ծնողը չի կարողանում իր երեխայի վճարը վճարել, ստանում են 120, 200 հազար, գույքահարկը մուծեն, այլ ծախսերը, թե տանեն 1 մլն կամ 800 հազար ուսման վճար վճարեն»,- ասաց Ծառուկյանը։

Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի ընթացքում հանդիպեց վարչական շրջանի բնակիչների հետ, ծանոթացավ նրանց խնդիրներին։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրով՝ 7 համարի ներքո։ Կուսակցության կարգախոսն է՝ «Երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք»։ ԲՀԿ-ն ԿԸՀ է ներկայացրել 104 թեկնածուից բաղկացած ցուցակ և ազգային փոքրամասնությունների 3 թեկնածուից բաղկացած ցուցակ։ Նախընտրական նախաձեռնությանը միացել են նաև «Մայր Հայաստան» և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունները։ Ծրագրի հիմնական դրույթներից են երաշխավորված խաղաղության ապահովումը, բանակի հզորացումը, մինչև 3 միլիոն դրամ վարկ ունեցողների համար վարկային համաներման իրականացումը, ինչպես նաև անվճար կրթության և սոցիալական երաշխիքների ընդլայնումը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում